пятница, 2 октября 2015 г.

Գեղարդի վանք

Միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից է, մեր յուրօրինակ հնություններից մեկը։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարիսկիզբ)։ Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։
Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության, կառուցվել է 1215 թ՝Զաքարյանների օրոք։ 13-րդ դարում Պռոշ իշխանն այն գնում է Զաքարյաններից և կառուցում վիմափոր շենքերը (ճարտարապետ Գալձագի գլխավորությամբ)։
Առավել ստույգ տեղեկություններ է հաղորդում Հովհաննես կաթողիկոսի պատմագիրը (9 - 10-րդ դդ)։ 10-րդ դարիառաջին քառորդում պատմիչը արաբների հալածանքից խույս տալու նպատակով Դվինից գալիս է Գեղարդ (Այրիվանք) և այդտեղից անցնում Սևանա կղզի։ Արաբական մի գունդ, հետապնդելով նրան, հարձակվում է Այրիվանքի վրա, կոտորում միաբաններին, ավերում վանքի կառուցվածքները և կողոպտում հարստությունը։
Վանքը ժայռափոր կառույցների բարդ համալիր է՝ կազմված գլխավոր տաճարից, երկու գավիթներից և երկու եկեղեցիներից, ունի նաև մի շարք խուցեր և դամբարաններ։

Комментариев нет:

Отправить комментарий