Ադրենալինի հայտնագործումը տեղի է ունեցել սխալ տպավորության շնորհիվ: Օլիվեր անունով մի բժիշկ մշակել էր սարք, որի օգնությամբ հույս ուներ չափել ենթադաստակի ճառագայթային զարկերակի տրամագիծը: Իր որդու այդ զարկերակի տրամագիծը նա չափում էր ամենատարբեր պայմաններում: Հերթական պայմաններից մեկն էլ հետևյալն էր. անհրաժեշտ էր տղային ներարկել խոշոր եղջերավոր անասունի մակերիկամային գեղձից մզված նյութ: Օլիվերն այն կարծիքին եկավ, թե այդ նյութի ներարկումը փոքրացրել էր զարկերակի տրամագիծը:
Իր հայտնագործության մասին Օլիվերը շտապեց տեղյակ պահել գիտական աշխարհին:Նրա հաղորդմանը վերաբերվեցին թերահավատորեն: Սակայն բժիշկ Օլիվերի ոգևորությունը զորեղ գտնվեց գիտնականների սառնությունից: Նրա պահանջով հայտնի ֆիզիոլոգ Շեֆերը որոշ քանակությամբ մզվածքի նյութ ներարկեց շանը և զարմանս իրեն նկատեց, որ արյան ճնշումը շեշտակի մեծացել է:
Ադրենալինը հայտնաբերված էր:

Комментариев нет:
Отправить комментарий