четверг, 1 октября 2015 г.

Առակի հեղինակ` Լուիզա Զաքարյան

Ցորենի արտում աճել էր մի ծառ:Այդ ծառն ու ցորենի հասկը միշտ վիճաբանում էին իրար հետ:Նրանցից յուրաքանչյուրը թվարկում էր իր արժանիքների կարևորության, և օգտակարության մասին` կարևորելով իրենց դերն ու նշանակությունը այս կյանքում:
Բայց ահա մի օր եկավ փայտահատը և սկսեց կացնով կտրել ծառը, իսկ մյուս կողմից հնձվորը սկսեց հնձել ցորենի արտը:Ծառից պատրաստեցին զանազան իրեր, իսկ ցորենից հաց ու հրուշակեղեն:Այդ ժամանակ նրանք երկուսն էլ հասկացան, որ մայր բնության մեջ բոլորն էլ հավասար են և նրանցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատուկ դերն ու տեղը  այս կյանքում: Ինչպես նաև հասկացան, որ այս կյանքում հավերժ ոչինչ չկա, միայն թե պետք է ճիշտ ապրել և հնարավորինս օգտակար լինել միմյանց:

Комментариев нет:

Отправить комментарий