
Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքից հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորեցին Վահան Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։ Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է։
Կենսագրություն
Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում էԱլեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
Комментариев нет:
Отправить комментарий