суббота, 3 октября 2015 г.

Շամիրամի կախովի պարտեզները

Картинки по запросу շամիրամի կախովի այգիները
Աշխարհի 7  հրաշալիքներից է  Շամիրամի կախովի պարտեզները, որ գտնվում են Հին  Արևելքի ամենամեծ  ու  ամենահարուստ քաղաքում  Բաբելոնում: Ավանդութունն այդ  պարտեզների ստեղծումը կապում է Շամիրամ թագուհու անվան հետ:Իրականում դրանք  ստեղծվել են  Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով , Ք.ա.  6-րդ  դարում: Այդ թագավորն իր պալատը  կառուցել է վեցհարկանի տան բարձրություն  ունեցող արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև  բարձրանում  էին աղյուսե  կամարների 6 շարքեր  6 կամարասրահներ: Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված և  ծաղկուն  պարտեզ էր գցված: Գիշեր-ցերեկ հարյուրավոր ստրուկներ  պտտում էին կաշվե դույլերով  հսկայական  անիվները Եփրատ  գետից  ջուր տանելով  կախովի պարտեզներին:

Комментариев нет:

Отправить комментарий