пятница, 2 октября 2015 г.

Դելֆին

Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Դելֆինների մարմնի երկարությունը 1–3 (երբեմն՝ մինչև 10) մ է: Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ: Դելֆինների գունավորումը տարբեր է: Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40   կենդանի: Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում: Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիներով, երբեմն՝ խեցգետնակերպներով: Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով: Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի: Կան նստակյաց և գաղթող տեսակներ:
Երբ դելֆիններից մեկն օգնություն է կանչում, ընկերները սրընթաց լողալով մոտենում են, բռնում նրան 2 կողմից և պահում ջրի վրա, որպեսզի նա կարողանա շնչել: Նույն կերպ 

Комментариев нет:

Отправить комментарий