пятница, 30 октября 2015 г.

Շառլ Ազնավուր




Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում): 
1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: 
Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: 
Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»:
   Շառլ Ազնավուր

понедельник, 12 октября 2015 г.

Կենդանիների դասակարգումը

Գիտությանը հայտնի կենդանիների տեսակները հաշվում են միլիոններով:
  Շուրջ 400 տարի առաջ շվեյցարացի գիտնական Կոնրադ Հեսները սկսեց այբբենական կարգով գրանցել իրեն հայտնի բոլոր կենդանիներին: Սակայն կենդանիների հարցում առկա էին մի շարք թերություններ: Նախ` տարբեր լեզուներով կենդանիներն ունեն տարբեր անվանումներ և երկրորդ իրար կողքի են հայտնվում միմյանցից խիստ տարբերվող կենդանիներ, ինչպես, օրինակ, կենգուրուն ու կետը, կոլիբրին ու կոկորդիլոսը:
   Այս խնդրի լուծման մեջ մեծ ավանդ ունի շվեդ հանճարեղ բնագետ Կարլ Լիննեյը (1707-78թթ.): Նա հնարեց կենդանական տեսակների հաշվառման մի սքանչելի համակարգ: Լիննեյը առաջարկում էր կենդանիներին ու բույսերին անվանել լատիներեն` հին հռոմեացիների լեզվով:

среда, 7 октября 2015 г.

հետաքրքիր նյութեր

Երկարակեցության բացարձակ ռեկորդակիր է համարվում ճապոնացի Շիգեչիո Իզումին, ով ապրել է 120 ու կես տարի, ընդ որում` մինչև 105 տարեկանն աշխատել է սեփական հողամաս: Ընդհանրապես ճապոնացիներն աչքի են ընկնում ամուր առողջությամբ և երկարակեցությամբ: Կյանքի միջին տևողությունը Ճապոնիայում բավականին բարձր է և  զբաղեցնում է աշխարհում 1-ին տեղերից մեկը:


Աշխարհի ամենաերկար եղունգներն ունի Լի Ռեդմոնդը: Դրանց ընդհանուր երկարությունը հասնում է 7,5 մետրի: Լի Ռեդմոնդն իր եղունգները չի կտրել 1979թ.-ից:

Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազը ծնվել է 1914թ.-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի, Հայաստան)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն" (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1958 թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ.[2] Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։

вторник, 6 октября 2015 г.

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան1897մարտ 13 (նոր տոմարով՝ մարտ 25), Կարս - 1937նոյեմբերի 27Երևան), 20-րդ դարի հայ հանճարեղ[1][2][3][4] բանաստեղծ։
Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը։ Կարծես ամբողջ հայ գրական միտքը, հինգերորդ դարից սկսած, հասունացել էր, որպեսզի իր խոսքերից ծնունդ տար այս հանճարին։ Սա նշանակում է, որ Չարենցը՝ որպես բանաստեղծ, ծնունդ է առել հայ գրականության ընդերքից, առասպելական եղեգան փողից՝ որպես բանաստեղծության մի նոր «հուրհեր պատանեկիկ»։ Դեռ մարդիկ կան, ովքեր առասպելներ են պատմում Չարենցի մասին։ Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի։ Չարենցն իվիճակի էր ոգևորության պահերին հասնել ստեղծագործական հզոր շիկացման, նա գրում էր միանգամից, մեկ բռնկումով։ Թեև դժվար կյանք վիճակվեց նրան, բայց նա իր կյանքի ճանապարհն անցավ հերոսի պես, բարձր պահեց թե՛ գրողի, թե՛ իր մարդկային առժանապատվությունը և երբեք չխոնարհվեց ժամանակի իշխանավորների առջև։

понедельник, 5 октября 2015 г.

Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (փետրվարի 9 (հունվարի 28), 1885 - հունվարի 71920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքից հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորեցին Վահան Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։ Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է։

Կենսագրություն

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում էԱլեքսանդր ՄյասնիկյանիՊողոս ՄակինցյանիՑոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

суббота, 3 октября 2015 г.

Գիտեք որ.....

Մարդուն քնելու համար միջինում պահանջվում է 7 րոպե:

Դելֆինները քնելուց փակում են միայն մեկ աչքը: 

Մարդու մոտ ծիծաղելուց աշխատում է 17 մկան: 


 Լիմոնի մեջ ավելի շատ շաքարավազ կա, քան ելակի մեջ:

Եղջերուները շատ են սիրում ուտել բանան:

հետաքրքիր է...

Աշխարհի ամենաթեթև քաշն ունեցել է Լուսիա Քսարատե անվամբ մի կին, որը 17 տարեկանում կշռում էր 2013 գրամ, իսկ 20 տարեկանում` 5009 գրամ:


Ամերիկացի Հանս Լենգսեթն աչքի է ընկել իր մորուքով: Մորուքի երկարությունը հասել է 5 մ 33 սմ-ի: Միջին հաշվով մորուքը աճում է տարեկան 14 սմ արագությամբ:

Շամիրամի կախովի պարտեզները

Картинки по запросу շամիրամի կախովի այգիները
Աշխարհի 7  հրաշալիքներից է  Շամիրամի կախովի պարտեզները, որ գտնվում են Հին  Արևելքի ամենամեծ  ու  ամենահարուստ քաղաքում  Բաբելոնում: Ավանդութունն այդ  պարտեզների ստեղծումը կապում է Շամիրամ թագուհու անվան հետ:Իրականում դրանք  ստեղծվել են  Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով , Ք.ա.  6-րդ  դարում: Այդ թագավորն իր պալատը  կառուցել է վեցհարկանի տան բարձրություն  ունեցող արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև  բարձրանում  էին աղյուսե  կամարների 6 շարքեր  6 կամարասրահներ: Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված և  ծաղկուն  պարտեզ էր գցված: Գիշեր-ցերեկ հարյուրավոր ստրուկներ  պտտում էին կաշվե դույլերով  հսկայական  անիվները Եփրատ  գետից  ջուր տանելով  կախովի պարտեզներին:

Ադրենալինի հայտնագործումը

Ադրենալինի հայտնագործումը տեղի է ունեցել սխալ տպավորության շնորհիվ: Օլիվեր անունով մի բժիշկ մշակել էր սարք, որի օգնությամբ հույս ուներ չափել ենթադաստակի ճառագայթային զարկերակի տրամագիծը: Իր որդու այդ զարկերակի տրամագիծը նա չափում էր ամենատարբեր պայմաններում: Հերթական պայմաններից մեկն էլ հետևյալն էր. անհրաժեշտ էր տղային ներարկել խոշոր եղջերավոր անասունի մակերիկամային գեղձից մզված նյութ: Օլիվերն այն կարծիքին եկավ, թե այդ նյութի ներարկումը փոքրացրել էր զարկերակի տրամագիծը:
  Իր հայտնագործության մասին Օլիվերը շտապեց տեղյակ պահել գիտական աշխարհին:Նրա հաղորդմանը վերաբերվեցին թերահավատորեն: Սակայն բժիշկ Օլիվերի ոգևորությունը զորեղ գտնվեց գիտնականների սառնությունից: Նրա պահանջով հայտնի ֆիզիոլոգ Շեֆերը որոշ քանակությամբ մզվածքի նյութ ներարկեց շանը և զարմանս իրեն նկատեց, որ արյան ճնշումը շեշտակի մեծացել է:
   Ադրենալինը հայտնաբերված էր:

пятница, 2 октября 2015 г.

Աղավնիներ

Աղավնիները թռչունների ցեղիեն ։ Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ։
ՀՀ-ում տարածված է 6 տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակը և փոքր տատրակը: Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում:
Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը ՀՀ-ում հայտնվել է 1970 թ-ին. տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի մարզի, Կոտայքի մարզի, Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում: Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թ-ին, 1994–95 թթ-ին գրանցվել է որպես բնադրող: Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում:

Գիտեք որ...

Պարի ասպարեզում բացարձակ ռեկորդակիր է համարվում Մայքլ Ռիսոֆ և Էդիտ Բուդրո զույգը:Պարային մի մարաթոնի ժամանակ նրանք պարել են 5148 ժամ, այսինքն` գրեթե 215 օր:Մարաթոնը երկարաձգվել է 12 ամիս:Ընդ որում, պարողները ընդմիջում են արել ոչ ավելի, քան 10 րոպե:


Աշխարհի ամենագեր մարդը համարվում է աերիկացի Ջոն Միննոկը, որի առավելագույն քաշը կազմել է 635 կգ.: Իմանալով այդ մասին բժիշկները Ջոնին խիստ դիետա են պարտադրել, որի արդյունքում նա նիհարել է մոտ 3 անգամ` երկու տարի անց Ջոնը կշռում էր 216 կգ. :



Շարադրություն Դրախտը իմ պատկերացմամբ

Դրախտ ասելով ես ակամայից պատկերացնում եմ մի հեքիաթային աշխարհ, որտեղ չկա ոչ մի  չար հոգի: Այնտեղ տիրում է  սերը:Եդեմական աշխարհը կարծես իր դռներն է բացել մարդկանց առաջ: ՈԻ անգամ չար մարդիկ մտնելով այդ դռներով փոխվում դառնում  են, բարի, գթասիրտ: Կախարդական են այդ դռները, և երբ մտնում ես դրանցով, կարծես ողջ աշխարհը քեզ իր գիրկն է առնում  և կարծես այդ հաճելի մթնոլորտը փարվում է քեզ:Իր գունեղ տաղերով թովում  է քեզ դրախտը : Ես կարծում եմ, որ դրախտում թագավորում  է  Աստված: Նա նստում է իր ոսկյա գահի վրա, որը շրջապատված է  հրեշտակներով: Մի խոսքով, մտացածին այդ աշխարհը իր բերկրալի սիրով խոցում է յուրաքանչյուր մարդկային էակի սիրտ:

Աշխարհի ամենահին կոշիկը

Աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ:
Աջ ոտքի համար հարմարեցված և խոտով լցոնված կոշիկը բավական փոքր չափի է՝ համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին։ 
Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասին, համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը խցկել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։ Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։
 
Հայկական կոշիկը պատրաստված է կովի կաշվի ամբողջական կտորից, որը հետեւի եւ առջեւի մասերում բացված մի շարք անցքերով անցկացված քուղերով կապվել է ոտքին։ Կոշիկը ներբան չի ունեցել, եւ հնագետը վստահ է, որ քարքարոտ վայրերում նրա բարակ կաշվե ներբանը կարող է հեշտությամբ պատառոտվել։
 
Հայկական կոշիկին շատ նման կաշվե կոշիկներ՝ «փամփութի» անվամբ, մինչեւ 1950-ական թվականները գործածվել են Իռլանդիայից արևմուտք ընկած Արան կղզիներում։ Նույն կառուցվածքով ոտնամաններ են հայտնաբերվել նաև Եվրոպայի տարբեր շրջաններում։
 
Կոշիկն տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան, այն այժմ կոնսերվացման կարիք ունի։ Ավելի հին կոշիկներ՝ սանդալներ, հայտնաբերվել են ԱՄՆ-ում՝ Միսսուրիի քարանձավում, որը սակայն բուսական նյութից է պատրաստաված եղել։

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան (19 փետրվարի1869Դսեղ - 23 մարտի1923Մոսկվա), հայբանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներպատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[1], կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» Ճյուղը։
Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ
Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից.

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Գեղարդի վանք

Միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից է, մեր յուրօրինակ հնություններից մեկը։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարիսկիզբ)։ Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։
Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության, կառուցվել է 1215 թ՝Զաքարյանների օրոք։ 13-րդ դարում Պռոշ իշխանն այն գնում է Զաքարյաններից և կառուցում վիմափոր շենքերը (ճարտարապետ Գալձագի գլխավորությամբ)։
Առավել ստույգ տեղեկություններ է հաղորդում Հովհաննես կաթողիկոսի պատմագիրը (9 - 10-րդ դդ)։ 10-րդ դարիառաջին քառորդում պատմիչը արաբների հալածանքից խույս տալու նպատակով Դվինից գալիս է Գեղարդ (Այրիվանք) և այդտեղից անցնում Սևանա կղզի։ Արաբական մի գունդ, հետապնդելով նրան, հարձակվում է Այրիվանքի վրա, կոտորում միաբաններին, ավերում վանքի կառուցվածքները և կողոպտում հարստությունը։
Վանքը ժայռափոր կառույցների բարդ համալիր է՝ կազմված գլխավոր տաճարից, երկու գավիթներից և երկու եկեղեցիներից, ունի նաև մի շարք խուցեր և դամբարաններ։

Հումոր

Դպրոցում  առաջին բուժօգնության դասին, ուսուցիչն ասում է աշակերտին:
_Ինչ կանես , եթե քո փոքրիկ եղբայրը կուլ տա դռան բանալին:
_Տուն կմտնեմ պատուհանից:

Դելֆին

Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Դելֆինների մարմնի երկարությունը 1–3 (երբեմն՝ մինչև 10) մ է: Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ: Դելֆինների գունավորումը տարբեր է: Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40   կենդանի: Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում: Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիներով, երբեմն՝ խեցգետնակերպներով: Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով: Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի: Կան նստակյաց և գաղթող տեսակներ:
Երբ դելֆիններից մեկն օգնություն է կանչում, ընկերները սրընթաց լողալով մոտենում են, բռնում նրան 2 կողմից և պահում ջրի վրա, որպեսզի նա կարողանա շնչել: Նույն կերպ 

Մոխրոտիկը

աստղերի մասին

Աստղերը երկնքի ամենագրավիչ օբյեկտներն են: Թեև արդեն շատ է գրվել աստղերի մասին, մարդը շարունակում է ուսումնասիրություններ կատարել տիեզերքով մեկ սփռված աստղերի մասին: Ահա աստղերի վերաբերյալ տասը հետաքրքիր փաստ, որոնց մասին նախկինում երբեք լսած չեք լինի: Որքան էլ որ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում: Մեր մթնոլորտի վիճակով պայմանավորված` գուցե թվա, թե դրանք շողում են: Մեր հորիզոնն այնքան մշուշոտ է, որ թվում է, թե դրանք շողում են: Արտաքուստ այդպիսի տպավորություն է ստեղծվում, սակայն գիտականորեն ապացուցված է, որ դա իրականում աստղերը չեն շողում:

Իրականում արևն ու արեգակնային ողջ համակարգը շարժվում են: Այն պտտվում է Ծիր Կաթինի շուրջ, սակայն շատ դանդաղ` ժամում 
828,000 կմ արագությամբ: Հարկավոր կլիներ մոտ 
230 տարի, որպեսզի այն ավարտեր մոլորակի շուրջ իր շրջապտույտը:

Եգիպտական Բուրգեր

Картинки по запросу եգիպտական բուրգեր
Բուրգերի համալիրը՝ Հին Եգիպտոսի հուշարձանների համալիր, որը գտնվում է Գիզա սարահարթում,Կահիրե քաղաքի մոտակայքում։ Բուրգերից ամենամեծը՝ Քեոփսի բուրգը ունի 5 հազար տարվա պատմություն, Քյոփս փարավոնի դամբարանն է, ունի 147 մետր բարձրություն և յուրաքանչյուր կոզքի բարձրությունը 233 մետր է: Ըստ ուսումնասիրությունների բուրգի կառուցման համար օգտագործվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված: Դրանցից յուրաքանչյուրն էլ կշռել է երկու տոննայից ավել: Բուրգի ամենամեծ առանձնահատկությունը ուռուցիկ պատերն են:  Ժայռաբեկորները այնքան ամուր և վարպետորեն են տեղադրված որ նւյնիսկ դանակի շեղբ չի անցնի: Հաշվի առնելով որ բուրգերը կառուցվել են քարե գործիքներով ապա զարմանալի է վարպետների աշխատանքի ճշտությունը:Եթե մարդիկ ցանկանում էին տեսնել մահացած փարավոնինկարող էին այցելել  հոգեհանգստի տաճար՝ ընդունարան, որը կառուցված էր գրանիտե ուղղանկյուն սյուներով և հայելու նման փայլփլուն պատերով և հատակով: